հայաստանի լեռները

Զարնի-Պարնի․ Վերածնված քարայր-ամրոց

Զարնի-Պարնի․ Վերածնված քարայր-ամրոց

Զգացմունքների այս տեղատարափը դժվար թե լիներ, եթե օրվա բացահայտում չհանդիսանար  Զարնի-Պարնին։ Վայր, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ գինի ու առջևումդ բացվող տեսարանը։ Բնություն, որին նայելիս հասկանում ես, որ չկա նման այլ ծառ, չկա իրեն համապատասխան գույն, նրանք շատ են, ճոխ, սակայն միևնույն ժամանակ եզակի։ Ագահորեն տեսարանը կուլ էի տալիս, և եթե այն ինձ ձայն տար, ես  կմոռանայի աշխարհի վրա ամեն ինչ ու կմոտենայի նրան՝ մոռանալով քարով ապուրի գոյության մասին։ Բնության գայթակղությունը հզոր էր․․.

Եթե շատ ուշադիր լինեք, ապա կտեսնեք դիմացում վեր խոյացող Կայան Բերդը։ Մինչ օրս ամրոցը բավարար պեղված չէ, պարզվում է միջնադարում եղել են Կայան անունով երկու ամրոցներ. մեկը Լոռիում` Հաղպատի մոտ, մյուսը` Աղստևի հովտում և երկու Կայանների ճակատագրերը տարբեր են եղել։

Վերադառնանք Զարնի-Պարնի։  Միջնադարյան քարայր-ամրոցային այս  համալիրը Լոռի մարզի զբոսաշրջային նոր ուղղություն է։ Վերին հուշարձանը «Պարնի»-ն ծառայել է որպես թաքստոց։  Թշնամական հարձակումների ժամանակ այստեղ են թաքցրել Հաղպատավանքի ձեռագրերն ու հարստությունը։

Քարայր-ամրոցում հայտնաբերվել է գմբեթային աղբյուր։ Ջրի փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն բյուրեղյա մաքուր ջուր է:  Քարից տարաներում է լցվում ջուրը, ցանկության դեպքում կողքի դրված բաժակով կարող եք խմել։ Ի դեպ, ժողովրդական ավանդությունն ասում է, որ այդ ջրով բուժում էին բազմաթիվ հիվանդություններ:

Փարթամ, սաղարթախիտ անտառներով բնապատկերից հետո, ապշեցրեց հյուրընկալությունը։

Եթե եղել եք այս վայրում, կիսվեք մեկնաբանությունում

Post a Comment

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on