հայաստանի լեռները

#ArmeniaForHiking․Հայաստանը քայլարշավային երկիր

#ArmeniaForHiking․Հայաստանը քայլարշավային երկիր

Երբ խոսում ենք քարտեզների կիրառելիության մասին, պետք է նշել մի փաստ, որ նրանք գոյություն ունեին դեռևս մ․ թ. ա. 6-րդ դարից, ավելին՝ Հայաստանը, այն երեք երկրներից մեկն էր, որը տեղ էր գտել բաբելոնյան կավե սալիկ-քարտեզում,-այս մասին պատմում է ArmLand զբոսաշրջային ակումբի հիմնադիր Արտյոմ Մարտիրոսյանը, ում հետ խոսել ենք արշավներին քարտեզների կարևորության մասին։ Ստորև ներկայացնում եմ Արտյոմի հետ հարցազրույցը մոնոլոգի տեսքով։

-Գիտության զարգանալու հետ միասին, լայն հնարավորություններ ստեղծվեցին քարտեզների համար։ Ճանապարհորդության ընթացքում առարկաներ կամ տեղամասեր  ֆիքսելու համար միանշանակ հարկավոր է քարտեզ։ Մինչև տարատեսակ հավելվածների ի հայտ գալը  մարդիկ  ճանապարհային քարտեզներով էին առաջնորդվում, այսօր այդ գործողությունը դյուրացել է։ Քայլ առաջին։ Քարտեզ կարդալու կամ օգտվելու համար  պետք է նրանց շատ ուսումնասիրել։ Ցանկալի է աչքին հարմար տեղ փակցնել՝ տեսողական հիշողության համար։

-Ցանկացած արշավական քարտեզի պետք է տիրապետի։ Նախապես հարկավոր է ուսումնասիրել ռելիեֆը, որը թույլ կտա եղանակին համապատասխան լեռներ ընտրել։ Չէ՞ որ գոյություն ունեն ամառային և ձմեռային արշավներ, եթե լեռը 3000-ից բարձր է՝ ամռանն ենք բարձրանում, իսկ ձմռանը՝ 2500 մետր բարձրության լեռներ։ 

-Ինքս գրեթե միշտ կիսվում եմ անցածս ճանապարհով։ Նպատակը երթուղու հանրայնացումն է, ինչպես նաև անվտանգ արշավներ իրականացնելը։ Երբ սկսեցի արշավել, ինքս խնդիրների առաջ կանգնեցի և որոշեցի ինքնուրույն անցնել այդ ճանապարհներով, նշել երթուղիները և հանրայնացնել։ Անցածս արշավային  երթուղիները հաճույքով եմ տրամադրում, չտրամադրելու պարագայում կհամարեմ ինձ  վատ լեռնագնաց, ով չի նպաստել գործընկերոջ  անվտանգ արշավին։ Հավատացնում եմ, ցանկության դեպքում յուրաքանչյուր մարդ էլ  ամենագնաց ավտոմեքենայով  մեկ տարվա ընթացքում կարող է անցնել և նշել երթուղիները։ 

-Արշավային փաթեթ ստեղծելու համար էքսպեդիցաներ ենք կազմակրեպում։ Արշավային  կարիերայի բավականին մեծ փորձը թույլ է տալիս  մեծ խմբերով գիտարշավի գնալ, բացահայտումներն էլ մեծ խմբով ենք անում։

-Հայաստանում կան վայրեր, որտեղ պետք է մեկ անգամ նախապես գնալ։ Սևանի լեռներում  անանուն լեռ էինք գտել, որոշեցինք բարձրանալ։ Քարտեզում գյուղի և լեռան ռելիեֆի ահռելի տարբերությունը էր նկատվում։ Մտածեցի, կիրճերում հնարավոր է ջրվեժներ լինեն, լեռ՝ կիրճով  բարձրացանք, իջնելուց մի քանի ջրվեժների հանդիպեցինք, վերջինը  աննկարագրելի հրաշք է։ Այդ ուղղությամբ մայիս ամսին ենք պատրաստվում արշավել։ Երթուղին բացահայտված է, սակայն ոչ մի քարտեզում ներառված կամ նշված չէ։ Ջրվեժներին կնքեցինք «Սևանի ջրվեժներ» անունով, եթե կա Սևանի լեռներ, Սևանա լիճ, ապա կլինեն նաև Սևանի ջրվեժներ։  

-Ինչպես քիմիա ուսումնասիրողը պետք է Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակին տիրապետի, այնպես էլ՝ լեռնագնացությամբ զբաղվողը քարտեզի։ Կա google earth հավելված, որը թույլ է տալիս կողմնորոշվել, թե ինչ տարածքով ես անցնում, մնում է մտքումդ տեղանքային նշումներ անես չմոլորվելու համար։

-Քայլարշավային մի քանի հավելվածներ կան, որոնք այսօր անհամեմատելի հեշտացնում են արշավները։ Ինքս 2016 թվականից Վիկիլոկ կայքում(www.wikiloc.com ) ձայնագրում եմ անցած երթուղիները։ Այնտեղ  ունենք 170 երթուղի, որոնք ազատ են ներբենման համար։ Ամենաշատ ներբեռնել են Տավուշի մարզում գտնվող Դեղձնուտի վանքը և Արցախի՝ Քիրս լեռը։Դեղձնուտի վանք տանող  ճանապարհը բավականին բարդ է, նույնիսկ մենք ենք դժվարությամբ այն գտել։  Շքեղ վանք է, խոսքերով հնարավոր չէ նկարագրել, պետք է տեղում վայելես գեղեցկությունը։

-20 տարեկան էի, երբ հասկացա, որ ուզում եմ լեռնագնաց դառնալ։ Համալսարանական տարիներին ընկերներս կազմակերպեցին արշավ և հրավիրեցին։ Այդ օրը փոխվեց իմ  ապագան։ Տարվեցի լեռներով, բնությամբ,Հայաստանով և հասկացա, որ իմ երազանքները կիրականանան բնության հետ համահունչ լեռներ բարձրանալով։

-Մեզ շատ են օգնել և oգնում քարտեզագետ Անուշավան Բարսեղյանի կազմած մարզային քարտեզները։ Քարտեզների շնորհիվ իմացանք նոր լեռնագագաթների և նոր ուղղությունների մասին։

-Իմ և ակումբի նպատակն է Հայաստանը դաձնել քայլարշավային երկիր, այդ կապակցությամբ մենք ստեղծել ենք #ArmeniaForHiking հաշթեգը։

 

Post a Comment

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on