հայաստանի լեռները

Wheels of Tatev. Վառ տպավորությունները անխուսափելի են

Wheels of Tatev. Վառ տպավորությունները անխուսափելի են

Այս ճանապարհորդությունս շատ էր տարբերվում նախորդներից, կրկին Սյունյաց Աշխարհում եմ, սակայն՝ այլ  ձևաչափով: Սլանալ ամենագնացով, որսալ տաք օդի ալիքներ, վայելել Տաթևի բնության գեղեցիկ, արտասովոր տեսարաններ…Հավատացեք, վառ տպավորությունները անխուսափելի են:

Հայաստանում տարեցտարի մեծ տարածում են գտնում ջիպային տուրերը, ինչո՞ւ, որովհետև առավել գեղատեսիլ զբոսաշրջային երթուղիները գտնվում են անհասանելի վայրերում և այնտեղ կարող եք հասնել միայն հատուկ մեքենաներով։ Եթե ցանկանում եք անմոռանալի ճանապարհորդություն, ապա «ՏաԹևեր»-ի Wheels of Tatev առաջարկությունը ձեզ համար է: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել ջիպային տուրի, նախապես ընտրելով ճանապարհորդության ուղղությունը և տևողությունը:

Ջիպինգը լիովին նոր ու վառ հույզերերով կլցնի և կհամեմի ձեր հանգիստը: Կյանքում թեկուզ մեկ անգամ նման ձևաչափի ճանապարհորդություն է պետք նախատեսել։ Միգուցե այդ մեկ անգամը կդառնա շարունակական, իսկ եթե ոչ՝ ապա միանշանակ կլինի հետաքրքիր փորձառություն, որի նմանը երբեք չեք ունեցել: «ՏաԹևեր» ճոպանուղու խցիկի պատուհաններից նկատած կլինեք ներքևում երևում է լքված, խորհդավոր վայրեր, նրանցից մեկն էլ Հին Հալիձորն է, այժմ ժամանակն է վայրի հետ մոտիկից ծանոթանալ: 

10-րդ դարի սկզբին  իշխանուհի Համազասպուհին գյուղը նվիրաբերել է Տաթևի վանքին և այն  մինչև 19-րդ դարը հանդիսանում էր վանքի սեփականությունը: Հին Հալիձորը ևս մեկ ուրվական է՝ քանդված մատուռով և խորանով, 10-րդ դարի խաչքարերով և 1611 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցով: Այստեղ ժայռերն ու տները միմյանց շարունակությունն են, իսկ Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 

Wheels of Tatev -ը կգրավի ինչպես սկսանակներին, այնպես էլ արդեն օֆռոուդ տուրի սիրահարներին։ Ջիպինգը հանգստի նոր և հինալաի ձև է նրանց համար, ովքեր ցանկանում են շատ տպավորություններ ստանալ առանց մեծ ֆիզիկական ջանքեր ծախսելու: Բուռն ապրումների համար մարդիկ ավելի ու ավելի շատ զվարճանքներ են փնտրում:

Տաթև իմ այցելությունը համարում եմ կայացած, քայլարշավ, ճոպանուղիով թռիչք, իսկ ավարտին արագընթացով ուղևորություն: 

Ի դեպ, Հայաստանը հարուստ է վայրերով, որտեղ կարելի է կազմակերպել ջիպային ճանապարհորդություններ, իսկ իմ ջիպային արկածները այսքանով չեն ավարտվում, առջևում սպասվում են նոր ուղղություններ:

 

Post a Comment

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit sed.

Follow us on